Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան

    Տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան

    13.10.2016| 14:30
    Հոկտեմբերի 14–ին, ժամը 14:00-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան։
  • Ջազ փառատոն

    Ջազ փառատոն

    12.10.2016| 12:27
    Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո Պրոդաքշնը» ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
  • Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    12.10.2016| 11:13
    Հոկտեմբերի 11-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։
  • «Խարիտոնին» արժանացել է «Ոսկե գավաթ» մրցանակի

    «Խարիտոնին» արժանացել է «Ոսկե գավաթ» մրցանակի

    11.10.2016| 16:11
    ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:
  • Ֆոտոգեղարվեստի ցուցադրություն ՀՆՄ-ի  3-րդ հարկում

    Ֆոտոգեղարվեստի ցուցադրություն ՀՆՄ-ի 3-րդ հարկում

    11.10.2016| 09:11
    Նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում կայացավ ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որն ասելիքի թարմությամբ, խորքային բազմաբովանդակ շերտերով որքան անսպասելի էր կերպարվեստի սիրահարների, նույնքան սպասելի էր կինոռեժիսոր Աղավելյանի արվեստին քաջատեղյակ մարդկանց համար։
  • «Ես կռիվ եմ տալիս, որ ինձ նման լինեմ»

    «Ես կռիվ եմ տալիս, որ ինձ նման լինեմ»

    11.10.2016| 09:06
    Նկարիչների միությունում բացվել է ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑՈՒ (ՋԱՎՐՈՒՇՅԱՆ) «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Գևորգ Մշեցին կոլաժների իր յուրօրինակ հավաքածուն ներկայացնում է առաջին անգամ:
  • «Գրքի ներկայացման այս ձևաչափը տարբերվում է մեր քաղաքում  սովորական դարձած շնորհանդեսներից»

    «Գրքի ներկայացման այս ձևաչափը տարբերվում է մեր քաղաքում սովորական դարձած շնորհանդեսներից»

    11.10.2016| 09:02
    «Դարակ» հրատարակչությունը «Սաֆո» մատենաշարով ներկայացնում է բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «ՈՒրվականներով տունը» գիրքը: Թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան: Գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ:
  • Վախճանվել է կինոռեժիսոր Անջեյ Վայդան

    Վախճանվել է կինոռեժիսոր Անջեյ Վայդան

    10.10.2016| 22:27
    Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան: Նա լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր:
  • «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

    «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնը՝ Մոսկվայում

    10.10.2016| 13:41
    Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):
  • Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    08.10.2016| 18:10
    ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։